Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հրաժարական է տվել, հայտնում է BFM TV–ն։

Նա հրաժարականի իր դիմումը ներկայացրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին։ Ելիսեյան պալատի փոխանցմամբ՝ ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը կգլխավորի կառավարությունը։

Վալսը նախկինում զբաղեցնում էր ՆԳ նախարարի պաշտոնը։

Մանուել Վալսը հայտարարել է, որ մասնակցելու է 2017-ի նախագահական ընտրություններին։