Արգենտինայի Միսյոնես նահանգում հատուկ գործողության ընթացքում ավելի քան 5 տոննա մարիխուանա են առգրավել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Nacion պարբերականը:
Ավտանգության նախարարության տեղեկացմամբ՝ թմրանյութը գտել են ամբարում, փայտե արկղերում:
Մեկ կին է ձերբակալվել, որը վարձակալում էր այդ ամբարը:
Միսյոնես նահանգով թմրանյութերի խոշոր խմբաքանակներ են անցնում, որտեղից էլ արգելված նյութերը հասնում են հարեւան Պարագվայ եւ Բրազիլիա:



























