Եմենի առնվազն 60 քաղաքացիներ, հնարավոր է, խեղդվել են Արաբական ծովի Եմենի ափերին, հայտնում է The Associated Press-ը:

Կառավարության հայտարարության մեջ նշված է, որ 5 օր առաջ Սոկոտրա կղզուց 40 կմ հեռավորությամբ նավ է անհետացել, որը նավարկում էր Խադրամաուտ նահանգից: Նավի ուղեւորների թվում եղել են կլանայք եւ երեխաներ:

Նահանգապետի խոսքով՝ երկու մարդ փրկվել է, մյուս ուղեւորների որոնումները շարունակվում են:

Կառավարությունը դիմել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի օգնությանը: