Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 23.13-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 70 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 23 LS 595 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 27-ամյա Ս. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել պատին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւորներ՝ 22-ամյա Ս. Պ.-ն եւ 1 տարեկան Ա. Ա.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից. ուղեւորները տեղափոխվել են «Նարեկ» մանկական ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:



























