Բաքվում տղամարդը դանակահարել է կնոջը եւ վնասվածքներ հասցրել իրեն, հայտնում է ԱՊԱ–ն։
Բակիխանով ավանի բնակիչ Ռամիզ Իբրահիմովը տան առաջ դանակով սպանել է կնոջը՝ Սամայա Ջամալովային։ Դրանից հետո ինքնասպան լինելու նպատակով դանակի մի քանի հարված է հասցրել իրեն։
Նրան ծանր վիճակում հոսպիտալացրել են։ Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։ Սպանության դրդապատճառները հայտնի չեն։



























