ՌԴ ՌՕՈՒ կործանիչ ավիացիայի թվակազմը հեռանկարում պետք է կազմի 700 նմուշ օդանավ, առանց պահուստում գտնվող մեքենաների քանակը հաշվի առնելու։ Այս մասին հայտնում է  Lenta–ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ–ում իր աղբյուրները։ Կործանիչների պարկի հիմքը պետք է կազմեն Սուխոյի արտադրության օդանավերը։

«Այդ ցուցանիշին մենք կհասնենք 2025 թվականին։ Կործանիչները կկազմեն ՌՕՈՒ օդանավերի պարկի մոտ 40 տոկոսը, մյուսները՝ հարվածային գրոհիչ օդանավեր եւ ռմբակոծիչներ, ինչպես նաեւ հետախուզական, տրանսպորտային, մարզական եւ հատուկ մեքենաներ»,– ասել է գործակալության զրուցակիցը։

Այս պահին ՌԴ ՌՕՈՒ–ում, տարբեր տվյալների համաձայն, կա 500 կործանիչ օդանավ։