Պետական եկամուտների կոմիտեի` տարեսկզբից մինչեւ դեկտեմբերի 5-ը իրականացրած պետբյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների արդյունքում 29 հարկ վճարողի մոտ իրավախախտումներ չեն հայտնաբերվել եւ լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջադրվել:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ եւս 8 հարկատուի մոտ կատարված ստուգման արդյունքում ոչ միայն չեն առաջադրվել վճարման ենթակա լրացուցիչ գումարներ, այլեւ հակառակը` նվազեցվել են այդ տնտեսվարողների հարկային պարտավորությունները:





























