Հոկտեմբերի 28-ին հերթական պատահարն է գրանցվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 20.29-ին, տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են համընթաց ընթացող «ՌԱՖ 2203» մակնիշի 67 ՏՏ 703 պետհամարանիշի եւ «ԶԻԼ» մակնիշի 15 ՕՍ 925 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՌԱՖ 2203» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, 1924 թ. ծնված Աղավնի Մնացականյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Ապարան քաղաքի հիվանդանոց: