Ճապոնիայի կայսր Ակիխիտոն մրսել է եւ չեղարկել դեկտեմբերի 116-ին պլանավորված պաշտոնական միջոցառումները։ Այս մասին պաշտոնապես հայտնել են Կայսերական պալատից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Ակիխիտոն չի կարողացել հանդիպել պալատում արարողություններ կազմակերպելուն օգնած կամավորներին։ Բժիշկների խոսքով՝ 82-ամյա կայսրը բարձր ջերմություն ունի, գրիպի նախանշաններ չեն  հայտնաբերվել։

2012–ին կայսրը սրտի վիրահատություն էր տարել, սակայն հիմա բժիշկներն ասում են, որ նա իր տարիքի համար լավ վիճակում է։