Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Էրեբունու բաժին բերման են ենթարկել 41-ամյա Սերգեյ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սերգեյ Մ.-ն թիվ 44 երթուղու ավտոբուսում դրամապանակը գողացել է 66-ամյա Ռոզա Մ.-ի պայուսակից:
Կատարվում է հետաքննություն:



























