Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննարկումներ է սկսել Ադրբեջանից եւս 2 գործով: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Ֆարիզ Նամազլին, փոխանցում է contact.az-ը:
Մի դեպքում հայցվորներ Մուշվիգ Մամեդովը եւ Սամիր Հուսեյնովը, որոնք «Եհովայի վկաներ» են, դատապարտվել են կրոնական համոզմունքներով զինծառայությունից խուսափելու համար: ՄԻԵԴ-ը հարցում է ուղարկել՝ ճշտելու համար, թե արդյոք հայցվորների իրավունքները խախտվել են 9-րդ հոդվածի համաձայն (մտքի, խղճի եւ հավատի ազատություն):
Մյուս գործը կապված է Խալեդին Սոլթանովի բողոքի հետ, որը հեռացվել է աշխատունակության ժամանակավոր կորստի պատճառով: ՄԻԵԴ-ը հաղորդակցություն է վարում՝ պարզելու արդյոք հայցվորի իրավունքները խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 6.1 հոդվածով (արդարացի դատաքննության իրավունք), հաշվի առնելով, որ Սոլթանովի գործը քննվել է առանց փաստաբանի:





























