Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որպես երկրի քաղաքական համակարգի առանցք, պատրաստ է մրցակցության եւ համագործակցության ցանկացած քաղաքական ուժի հետ: Դեկտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԺ հանրապետական պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով քաղաքական եւ նախընտրական գործընթացներին ակտիվ մասնակցելու մտադրության մասին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը:
Զաքարյանի խոսքով՝ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, եթե դա կծառայի պետության եւ հասարակության շահերին:





























