Քաղաքական կլիման փոխվել է, բոլորն ուզում են հարմարվել այդ կլիմային: Այս մասին այսօր` դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրդառնալով 2017թ. խորհրդարանական ընտրություններին:
«Քաղաքական կլիման փոխվել է, բոլորն ուզում են հարմարվել այդ կլիմային` կլիմային հարմարվողների մեջ կան սողուններ, դինոզավրներ, կենդանիների վերացող տեսակներ: Քաղաքական կյանքը էվոլյուցիա է ապրել եւ պետք է մնան մրցունակ տեսակները: Չեմ ասում, որ մեկը մյուսին ոչնչացնի, թող հրաբուխներ չզայթքեն, մայրցամաքներ չանցնեն ջրի տակ: Այս պարագայում կունենանք բոլոր շանսերը քաղաքական գրագետ միջավայր ձեւավորելու, թե որ քաղաքական ուժը համապատասխան տեղ կգրավի, կտեսնենք»,-ասաց նա:





























