ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում ուսանողուհին հղիության դրական թեստեր է վաճառում քոլեջում ուսման վարձը մուծելու համար, հայտնում է Huffington Post–ը։
Աղջիկն իր ծառայությունները գովազդում է Craigslist կայքում։ Մեկ թեստն արժի 25 դոլար։ Թեստի համար ավելի քան 97 կմ հեռավորություն հաղթահարելու դեպքում գնորդներին զեղչ է հասնում։ Նրանք կարող են 2 թեստը գնել 35 դոլարով։
«Ուզում եք դրանք սեփական հաճույքի համար օգտագործել, թե ուզում եք մեկի գլխին չար կատակ խաղալ կամ շանտաժի ենթարկել տնօրենին, որի հետ սիրավեպ ունեք, ինձ չի հուզում»,– ասված է հայտարարության մեջ։
WJAX-TV հեռուստաալիքի աշխատակցուհին նշված հեռախոսահամարով զանգահարել է եւ թեստ գնել։ Պարզվել է, որ հայտարարությունը տեղադրել է մի ուսանողուհի, որը հղիության 3-րդ ամսում է եւ այդ միջոցով օրական 200 դոլար է վաստակում։ Գումարը նրան անհրաժեշտ է քոլեջում ուսման վարձը վճարելու համար։




























