Ամերիկացի գիտնականները հետազոտությունների արդյունքներով հանգել են այն եզրակացության, որ մարդիկ սխալմամբ կարծում են, թե առողջարար սնունդը պետք է պարտադիր թանկարժեք լինի, քանի որ թանկարժեք սնունդը ինքնըստինքյան համարվում է առողջարար, հայտնում է Informing–ը։

Փորձի ընթացքում գիտնականները կամավորներին պատմել են ինչ-որ մթերքի կազմում թանկարժեք նյութի մասին, որը կարող է պաշտպանել նրանց տեսողությունը։ Հետազոտության մասնակիցներն այդ դեպքում ընդունել են, որ իրենց համար տեսողությունն ավելի կարեւոր է, բայց երբ այդ նույն բաղադրիչն առաջարկել են էժան մթերքի կազմում, կամավորները աչքերի առողջությունն այդքան էլ կարեւոր խնդիր չեն համարել։

Մեկ այլ հետազոտության շրջանակում մասնագետները պատմել են մասնակիցներին ինչ- որ մթերքի մասին, որը տարբեր կերպ են գնահատել, մի խմբի համար «5», մյուսի համար՝ «3»։ Արդյունքում առաջին խումբը այդ մթերքն ավելի թանկարժեք է համարել։

Դրա հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ մարդիկ թանկարժեք կերակրատեսակները համարում են առողջարար։

Սակայն մթերքներ ընտրելիս պետք է հիշել, որ սննդամթերք արտադրողները միտումնավոր են օգտվում մարդկանց այդ մոլորությունից՝ բարձրացնելով գները նույնիսկ ոչ այնքան օգտակար կամ առողջարար կերակրատեսակների համար։