Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների եւ ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 61-ամյա Դշխուն Ք.-ն եւ կամավոր հանձնել կարճեցված փողով 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, 7.62 մմ տրամաչափի 31 փամփուշտ` դրանց համար նախատեսված ժապավենով, 5.45 մմ տրամաչափի 104 եւ 23 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
***
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 37-ամյա Կարեն Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:




























