Կրեմլը հուսով է, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության քննությամբ զբաղվող քննչական խումբը «վաղ թե ուշ» կբացահայտի մեղավորներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Աշխատում է համատեղ քննչական խումբ, մենք հուսով ենք, որ վաղ թե ուշ այդ աշխատանքով մեղավորները կբացահայտվեն»,- լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։





























