Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյաննն ինքը կհայտարարի, թե որ ճամբարում է ցանկանում իր քաղաքական գործունեությունը ծավալել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
Պատգամավորը հարգանքով է վերաբերվում պաշտպանության նախկին նախարարի անցած ուղուն՝ ինչպես բանակի զարգացման գործում, ռազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ պետակաշինության ոլորտում։ «Ընդունում եմ, որ նա քաղաքական գործունեությոուն ծավալելու իրավունք ունի։ Նա ընդդիմադիր գործունեության վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի արել։ Ընդամենը հայտարարել է քաղաքական գործունեությունը շարունակելու ցանկության մասին։ Ժողովուրդը կորոշի՝ կլինի ընդդիմադիր գործիչ, թե ոչ»,- նշեց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է քաղաքական, մասնավորապես՝ նախընտրական գործընթացներին ակտիվորեն մասնակցելու որոշման մասին։ Օհանյանը նշել է, որ չի կարող երկրում տեղի ունեցող ռազմաքաղաքական իրադարձություններին հանգիստ եւ անտարբեր հետեւել դիտորդի կարգավիճակում։ Երբ երկրում փորձում են կառավարման նոր համակարգ ձեւավորել, ապա յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքական ուժ իրավունք ունի եւ պարտավոր է իր պոտենցիալն օգտագործել։
Գագիկ Մելիքյան․ Օհանյանն ինքը կհայտարարի, թե որ ճամբարում է ցանկանում իր քաղաքական գործունեությունը ծավալել

Հասանելի է
русский


























