Ազգային ժողովի ղեկավարությունն այսօր` դեկտեմբերի 22-ին, նիստերի դահլիճում նստած կին պատգամավորներին թեյ է հյուրասիրել:
Ընդմիջումից հետո պատգամավորները դժգոհեցին, որ դահլիճում ցուրտ է, հնարավոր չէ աշխատել:
«Մեզ լավ լուր է սպասվում, Ազգային ժողովի նախագահությունը խնդրել է, որ կին պատգամավորներին տաք թեյ հյուրասիրեն, որ չլքեն դահլիճը»,- ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ավելի ուշ, մինչ ելույթ ունենալը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը շնորհակալություն հայտնեց` համով էր:
«Չասեք` իշխանությունները տժվժիկի պատմությունն են սարքում, բայց շատ գնահատելի է, որ ընդդիմությունն ասում է` իշխանության տված թեյը համով է»,- ասաց Շարմազանովը, ինչին Բիշարյանն արձագանքեց. «Մի տեսակ քաղցրը շատ էր արված, բայց դա էլ է գայթակղող»:




























