«Սիլ Ինշուրանսը» ապահովագրական ընկերություններից առաջինը Հայաստանում ստացավ ISO 27001 որակի հավատարմագրում: Այն երաշխավորում է ընկերության տեղեկատվական համակարգերի անխափան աշխատանքը:
Ընկերությունը ստացավ նաեւ ISO 9001 որակի կառավարման հավատարմագրում:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Իչպես նշեց «Սիլ Ինշուրանսի» գործադիր տնօրեն Արսեն Հակոբյանը, ISO միջազգային հավատարմագրում թույլ է տվել ոչ միայն շտկել հնարավոր բացթողումները, այլեւ բացառել դրանց հետագա կրկնությունը:
Իր աշխատանքի 16 տարիներում «Սիլ Ինշուրանսը» ցուցաբերել է անընդհատ աճի միտումներ եւ շարունակում է վստահորեն պահպանել իր դիրքն ապահովագրական շուկայում: Ընկերության ակտիվներն աճել են 100 անգամ եւ 2016-ին կազմել 3 մլրդ 950 մլն դրամ; սեփական կապիտալն աճել է 57 անգամ՝ կազմելով 1 մլրդ 776 մլն դրամ: 2016-ի տվյալներով ընկերության հավաքագրված ապահովագրավճարները հասել են 3 մլրդ 903 մլն դրամի, իսկ հատուցումները՝ 2 մլրդ 11 մլն դրամի:
Հաջողության անբաժանելի մասն է սոցիալական պատասխանատվությունը: Այս գիտակցությամբ «Սիլ Ինշուրանսը» աջակցեց «Հայ Մայրեր» բարեգործական հիմնադրամի աճուրդին: Աճուրդից ողջ հասույթը կուղղվի ուղեղի կաթվածով հիվանդ երեխաների համար նախատեսված «Երազի տուն» վերականգնողական կենտրոնին:
Հիմնադրամի նախագահ Նարինե Մանուկյանը կարեւորեց աջակցության մշակույթի ձևավորումը:
«Մենք համարում ենք, որ խղճահարությունը օգնության ամենաճիշտ շարժառիթը չէ: Ճիշտը գիտակցելն է, որ բոլորս մի հասարակությունում ենք ապրում ու պիտի բարեսիրտ լինենք իրար հանդեպ: Մեր այս գործընկերության մեջ այդ գիտակցումն ակհայտ է», - ընդգծեց նա:
«Աճուրում ներկայացված են հայ մայրերի ձեռագործ աշխատանքները, ինչպես նաեւ մեր գործընկերների տրամադրած նմուշները», - հավելեց Մանուկյանը:
Իր կողմից, հիմնաադրամին աջակցություն տրամադրեց նաեւ «Սիլ Ինշուրանսը»:
Խոսելով ընկերության անվտանգության մասին, «Սիլ Ինշուրանսի» խորհրդատու, «Սիգնում» ընկերության հիմնադիր-տնօրեն Նիկա Մանուկովան նշեց, որ ներդրված համակարգը թույլ է տալիս վերացնել չարդարացված կորուստները, ինչը բարձրացնում է ընկերության վստահելիությունը:






























