Իրկուտսկում «Բոյարիշնիկից» զանգվածային թունավորման գործով ձերբակալվածներից մեկը ծագումով Սիրիայից է, որը վաղուց Ռուսաստանում է բնակվում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Նա վաղուց Ռուսաստանում է բնակվում, Ռուսաստանի քաղաքացիություն ունի, սակայն ծագումով Սիրիայից է: Ձերբակալվածների թվում կան նաեւ ծագումով 5 ադրբեջանցիներ»,- ասել է Իրկուտսկի Լենինյան շրջանային դատարանի ներկայացուցիչ Մարգարիտա Ջաֆարովան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրկուտսկում զանգվածային թունավորման գործով 13 մարդ է ձերբակալվել: Վերջին տվյալներով՝ թունավորման հետեւանքով 74 մարդ է մահացել: