Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ չի վիճում, որ ամերիկյան բանակն ամենահզորն է, բայց իր ԶՈՒ-ն ցանկացած ագրեսորից ավելի ուժեղ է: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Բայց ինչո՞ւ են գործող վարչակազմի պաշտոնատար անձինք հանկարծ որոշել հայտարարել այն մասին, որ իրենք ամենահզորն ու ամենաուժեղն են: Հրաշալի է, իսկապես, այնտեղ ե՛ւ հրթիռները, ե՛ւ սուզանավերը, ե՛ւ ավիակիրներն ավելի շատ են, մենք այդ հարցում չենք վիճում: Մենք ասում ենք, որ պարզապես մենք ուժեղ ենք ցանկացած ագրեսորից, եւ դա այդպես է»,- հայտարարել է Պուտինը: