Լոռիում 56-ամյա կնոջ սպանության եւ բռնաբարության գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության` Արսենը մայիսի 10-ին ժամը 02:00-ի սահմաններում ոգելից խմիչք օգտագործած վիճակում սպանել է Սուսաննային, ինչը զուգորդվել է վերջինիս բռնաբարությամբ:

Արսենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, որը նախատեսում է ազատազրկում տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում: Արսենը կալանավորված է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախնական տվյալով, Արսենը բարձով խեղդամահ է արել ազգականուհուն, ապա բռնաբարել, որից հետո անկողինը հրդեհել ու գնացել տուն: Ըստ գյուղում տարածված տեղեկությունների, Արսենը հոգեկան խնդիրներ ունի: