Ստեփանակերտի բնակիչ, 34-ամյա Արսենն ապրիլյան պատերազմի օրերին զորամասի շտաբի հետախուզության պետի աշխատասենյակից համակարգիչ գողանալու համար մեղավոր է ճանաչվել եւ տուգանվել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրերեսունապատիկի չափով: Նման դատավճիռ է կայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Ըստ մեղադրական եզրակացության` զինապարտ Արսենն ապրիլի 6-ին համակարգչի կոշտ սկավառակը գաղտնի հափշտակելու նպատակով N զորամասի շտաբի հետախուզության պետի աշխատասենյակի կիսաբաց պահարանից վերցրել է զորամասին պատկանող համակարգիչը, իր համակարգչի խափանված կոշտ սկավառակը գողացված համակարգչի կոշտ սկավառակի հետ փոխարինելու եղանակով գաղտնի հափշտակել է այն: Արդյունքում Արսենն ապօրինի տիրացել է հափշտակված կոշտ սկավառակում գտնվող ծառայողական գատնիք հանդիսացող տեղեկությանը: Արսենին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով եւ 254-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Դատական քննությունն անցկացվել է արագացված կարգով, Արսենին իրեն մեղավոր է ճանաչել:



























