Սեւան Հրազդան կասկադ ՀԷԿ-ը կբարձրացնի էլեկտրացանցին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը։ Այս մասին որոշումը կայացվել է Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նիստի ժամանակ , դեկտեմբերի 21-ին։ Որոշումը ուժի մեջ կմտնի 2017-ի փետրվարի 1-ից։
Սակագինը կբարձրանա 5405-ից մինչեւ 10093 դրամ ԿՎ․ժ-ի համար։ Հզորության համար ամսական վճարը կբարձրանա 697․43-ից մինչեւ 711․07 դրամ հզորության յուրաքանչյուր կՎտ-ի համար։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Նշենք, որ ՀԷԿ կասկադի կառավարող ընկերությունը՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն իրակացնում է 66 մլն դոլարի ներդրումային ծրագիր։ Դրանից 50 մլն դոլարը Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի վարկերն են (25 ական միլիոն դոլար)։ Վարկային ծրագրերի երաշխավոր է դարձել «ՄԷԿ» ՓԲԸ-ի մայր ընկերությունը՝ ռուսական «ՌուսՀիդրո» ընկերությունը։





























