Կուզենայի կոչ անել Հայաստանի սպառողներին ռոքֆոր գնել գյուղատնտեսական տոնավաճառներից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ամփոփելով 2016 թվականը:
«Այդպես կարելի է զարդարել նաեւ ամանորյա սեղանը եւ օգնել գյուղացիներին, ձեր համաքաղաքացիներին»,-հավելեց նախարարը:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Բանն այն է, որ ոչ այնքան գյուղացիական պանիր է հայտնվել Ճամբարակի գյուղացիների մոտ, քանի որ «Աշտարակ կաթ» ընկերությունը կաթի դիմաց իր պարտքը մարել է ոչ թե փողով, այլ պանրով: Հիմա գյուղացիները մտածում են, թե ինչպես վաճառել պանիրը, գործի են դրել անգամ սոցիալական ցանցերը:
Օրերս Գյուղատնտեսության նախարարությունը թույլ է տվել գյուղացիներին պանիրը վաճառել Երեւանի գյուղատնտեսական տոնավաճառներում, որոնք կազմակերպվում են հանգստյան օրերին, մասնավորապես, դեկտեմբերի 24-30-ին:
Սովորաբար, այդ տոնավաճառներում վաճառվում է այն, ինչ ստեղծել են գյուղացիները, բայց գործարանային ռոքֆորի համար բացառություն են արել, որ օգնեն գյուղացիներին՝ ստանալ իրենց օրինական գումարները:





























