Լոս Անջելեսում 60 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Քերի Ֆիշերը, որը Լեա արքայադստեր դերն էր կատարել «Աստղային պատերազմներ»-ում, հայտնում է BBC–ն։
Ավելի վաղ դերասանուհին հոսպիտալացվել էր Ռոնալդ Ռեյգանի անվան բուժկենտրոն սրտի նոպայով, որը սկսվել էր Լոնդոնից Լոս Անջելես թռիչքի ժամանակ։
Ֆիշերին հիվանդանոց էին տեղափոխել օդանավի վայրէջք կատարելուց անմիջապես հետո, շատ ծանր վիճակում ու միանգամից անհեստական շնչառության սարքին միացրել։































