Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների հետեում օտարերկրյա պետությունների կառավարություններն են կանգնած, որոնք նրանց ժամանակակից սպառազինություններ են մատակարարում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ի հետ զրույցում ասել է Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ջաֆարին։

Նրա խոսքով՝ Մոսուլում իրաքցի զինվորականների կողմից արգելափակված ահաբեկիչների խմբավորումը ժամանակակից զենքի հսկայական պաշարներ ունի։

 «ԻՊ–ը տիրապետում է պետությունների հնարավորություններով։ Նրանք պատերազմում են հսկայական ֆինանսական աջակցությամբ։ Դա սովորական օգնություն չէ, դա կառավարությունների աջակցություն է։ Նրանց հետեւում կանգնած են կառավարություններն ու նրանց բյուջեները։ Իրաքի բանակը հաշվի է առնում այդ ամենը եւ ջանում է հյուծել հակառակորդի ուժերը»,– ասել է նախարարը։