Ռուսաստանը պետք է պատրաստ լինի այն իրավիճակին, որի դեպքում նրա համար համաշխարհային ինտերնետը կանջատեն, հայտարարել է Վլադիմիր Պուտինի համացանցի հարցերով խորհրդական Գերման Կլիմենկոն, փոխանցում է RT-ն: 

Նրա խոսքով՝ Արեւմուտքի հետ հարաբերություններում «վատթարացման ուղղությամբ տեկտոնիկ շարժերի» մեծ հավանականության պատճառով ռունեթը պետք է այնպես կարգավորել, որ այն պաշտպանված լինի: Կլիմոնկոն նշել է, որ համացանցի շարքային օգտատերերի գործունեությունը օրենքը չի վերահսկի:

Համացանցի ռուսական հատվածում անվտանգության թեման հրատապ է դարձել, երբ ԱԴԾ-ն հայտնել է Ռուսաստանի ֆինանսական համակարգն ապակայունացնելու նպատակով օտարերկրյա հատուկ ծառայությունների քիբերհարձակումների նախապատրաստման մասին: