Սիրիայում հակամարտող կողմերի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել երկրի տարածքում հրադադար սահմանելու եւ խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Հենց նոր տեղեկություն ստացվեց, որ այսօր՝ մի քանի ժամ առաջ, տեղի է ունեցել երկար սպասված իրադարձություն, որի համար մենք շատ ենք աշխատել։ Երեք փաստաթուղթ է ստորագրվել։ Առաջին փաստաթուղթը ստորագրվել է Սիրիայի կառավարության եւ զինված ընդդիմության միջեւ Սիրիայի տարածքում հրադադար հաստատելու մասին։ Երկրորդե փաստաթուղթը հրադադարի ռեժիմի վերահսկման համալիր միջոցների վերահսկման մասին է։ Երրորդ փաստաթուղթը վերաբերում է Սիրիայի խնդրի կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններին։