Սիրիայի հակամարտության հարցում ձեռք բերված համաձայնությունները տարածաշրջանում իր գործընկերներ Թուրքիայի եւ Իրանի հետ Ռուսաստանի աշխատանքի արդյունքն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պուտինը նշել է, որ ԱԳ եւ Պաշտպանության նախարարությունները մշտական կապի մեջ են եղել եւ՛ Դամասկոսի, եւ՛ մյուս երկրների գործընկերների հետ: «Մեծ աշխատանք են կատարել Թուրքիայի գործընկերների հետ: Վերջերս Մոսկվայում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում է կայացել, որի ժամանակ երեք երկրները ոչ միայն վերահսկման պարտավորություն են ստանձնել, այլեւ Սիրիայի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի երաշխիքներ տրամադրելու»: