Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 00.00-ից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, ձեր թույլտվությամբ մենք կրակի դադարեցման ռեժիմը հաստատում ենք ամսի 30-ին, ժամը 00-ից»,- ասել է Շոյգուն:  «Պայմանավորվեցիք»,- պատասխանել է ՌԴ նախագահը: