Սիրիայում ՌԴ զինված ուժերի քանակակազմը կկրճատվի, սակայն Մոսկվան կշարունակի միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Համաձայն եմ ՊՆ առաջարկի հետ, որ անհրաժեշտ է կրճատել Սիրիայի Հանրապետությունում մեր ներկայությունը, նկատի ունեմ, որ մենք, անխոս, կշարունակենք պայքարը միջազգային ահաբեկչության դեմ եւ հետագայում էլ կաջակցենք Սիրիայի օրինական կառավարությանը ահաբեկչության դեմ պայքարում եւ անխոս  կկատարենք պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել այդ թվում Տարտուսում եւ Հմեյմիմ ավիաբազայում ռուսական ԶՈւ տեղակայման կետերի զարգացման հարցով»,– ասել է Պուտնիը։