Լոս Անջելեսում անհայտ անձինք պաստառներով ծածկել են Hollywood հայտնի գրառման երկու տառերը՝ այն վերածելով Hollyweed-ի, հայտնում է Los Angeles Times-ը:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ միջադեպը օրենքի խախտում է եւ ենթակա է հետաքննության: Ոստիկանությունը դեռեւս կասկածյալներ չունի:
Պարբերականը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Hollywood-ի տառերը նման կամայականության են ենթարկվում: Այս գրառումը 1976-ի հունվարի 1-ին նույնպես վերածվել էր Hollyweed-ի, որպեսզի նշի մարիխուանայի նկատմամբ Քալիֆորնիայի քաղաքականության փոփոխությունը:





























