Թուրքական ոստիկանությունը հրապարակել է տղամարդու լուսանկար, որը կասկածվում է ամանորյա գիշերը Ստամբուլում իրականացված ահաբեկչության մեջ: Այս մասին հաղորդում է CNN Türk հեռուստաալիքը: Լուսանկարը անորակ է, որովհետև կատարվել է տեսահսկման սարքերի տեսանյութից:
Reina գիշերային ակումբում զինված հարձակման իրագործման մեջ ոստիկանությունը կասկածել է ծագումով Միջին Ասիայից տղամարդու: Ենթադրաբար, խոսքը Ուզբեկստանի կամ Ղրղզստանի քաղաքացու մասին է, որը կապված է «Իսլամական պետություն» խմբավորման հետ:
Teröristin kimliği ile ilgili yeni bilgiler buff.ly/2iVn6pq






























