«Ես տպավորված եմ հայերի հետ շփումներով, նրանք բարյացակամ են, էլ չասենք հյուրասիրության մասին։ Ես շատ հայ ընկերներ ունեմ ու հպարտանում են նրանցով։ Հաճելի է տեսնել, որ մարդիկ օտար երկրներում շատ բաների են հասնում։ Ես իհարկե գիտեմ Հայոց ցեղասպանության մասին, քանի որ նման պատմությունները սակավաթիվ են ու դրանց մասին պե՛տք է իմանալ։ Ես գիտեմ Հայոց ցեղասպանության մասին, գիտեմ, որ հայերը ծանր պատմություն են ունեցել, որ հայերը միշտ պայքարել են ու պահպանել իրենք ինքնությունը, բնավորությունը, ներկայացրել իրենց պատմությունն աշխարհին»․Մել Գիբսոն։

Դերասան, ռեժիսոր, սցենարի հեղինակ ու պրոդյուսեր, Հոլիվուդի չծերացող սեքս խորհրդանիշ ու հասարակական կարգը խախտող Մել Գիբսոնի ծննդյան օրը ձեզ ենք ներկայացնում ամենահետաքրքիր փաստերը նրա կյանքից։

Մել Գիբսոն (ամբողջական անունը Մել Կոլումսիլ Ջերարդ Գիբսոն) ծնվել է 1956-ի հունվարի 3-ին Նյու Յորքում, իռլանդացի կաթոլիկներ Հաթթոն ու Էն Գիբսոնի ընտանիքում՝ դառնալով 11 երեխաներից վեցերորդը։ 1968-ին ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ Մելը ավարտել է դպրոցը ու ընդունվել Սիդյեյի թատերական արվեստի ազգային ինստիտուտ։

 Կինոյի ավստրալական ինստւտուտի մրցանակ Tim (1979) եւ Gallipoli (1981) ֆիլմերում լավագույն գլխավոր դերերի համար

Երկու «Օսկար» «Քաջ սիրտ» ֆիլմի համար «Լավագույն ռեժիսոր» ու «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում

Վեց People's Choice Awards մրցանակ։ Երկու ShoWest մրցանակ։

Loyola Marymount համալսարանի պատվավոր դոկտոր ու բակալավր։

2004-ին «Ֆորբս» ամսագրի կողմից ճանաչվել է ԱՄՆ ամենահայտնի մարդը։

Ակտիվ զբաղվում է բարեգործությամբ, զգալի գումարներ տրամադրում զանազան նախագծերի՝՝ երեխաների բուժմանը, անտառների պահպանմանը եւ այլն։

Խոշոր ներդրող, անշարժ գույք ունի Մալիբուում, Ֆիջիում, Ավստրալիայում ու Կոստա ՌԻկայում։

Մել Գիբսոնը զբաղվել է բրազիլական ջիու ջիթսուով

1984-ին հանրահայտ դերասան Մել Գիբսոնը տուգանվել է 400 դոլարով ու երեք ամսով զրկվել վարորդական իրավունքից անսթափ վիճակում մեքենա վարելու համար։

Գիբսոնն իր սեփական կղզին ունի Ֆիջիում, որը գնել է 15 մլն դոլարով։

Ժամանակին Մել ԳԻբսոնը համաձայնել էր կատարել Բեթմենի, 007 գործակալի ու Ռոսոմախա մուտանտի դերերը, բայց նրա թեկնածությունից հրաժարվել են, քանի որ նա հսկայական հոնորարներ էր պահանջել։

Կինոյում առաջին մեծ դերի համար դերասան Մել ԳԻբսոնը 15 մլն դոլար էր ստացել։

Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա բեմադրություններում պատանի Մել Գիբսոնը սովորաբար Ռոմեոյի դերն է կատարել , բայց մի անգամ Ջուլիետայի դերն է կատարել։

Պատանեկության տարիներին Մելն ու եւս երկու ուսանողներ, հարբած վիճակում իրենց մերկ հետույքներն են ցուցադրել հարսանիքի հյուրերին։ Գիբսոնն ամենախորամանկն է եղել , նա հասցրել է փախչել ու թաքնվել մոտակա բարում, իսկ նրա երկու ընկերների բախտն այդքան էլ չի բերել՝ զայրացած ամբոխը քիչ էր մնացել «բզկտեր» նրանց։

Գիբսոնը պատահաբար է դերասան դարձել ՝ քույրն է նրան ստիպել փորձել ուժերը։ Նախօրեին նա ինչ–որ տեղ ծեծկռտուքի էր մասնակցել, իսկ պրոդյուսերներն այդ ֆիլմի համար հենց այնպիսի տղայի էին փնտրում, որը ֆոտոգենիկ կլիներ նույնիսկ ջարդած դեմքով։

Իր առաջին դերի մասին Գիբսոնը նախընտրում է առհասարակ չհիշել, եւ պաշտոնական ֆիլմոգրաֆիայում այդ ֆիլմը չի հիշատակվում։ 2 ու կես ժամ շարունակ նրա հերոսը խմում է, մոտոցիկլետ վարում, աջուձախ սեքսով զբաղվում, նույնիսկ ընկերոջ հետ համբուրվում, իսկ դրվագներից մեկում էլ՝ մերկանում։