Գրեթե 60 մարդ է մահացել Բրազիլիայի բանտերից մեկում արյունահեղ խռովության հետեւանքով: Reuters-ը հայտնում է, որ խռովության պատճառը թմրավաճառքով զբաղվող երկու բանդաների միջեւ ծագած պատերազմն էր:

Մանաուս քաղաքի (բանտն այնտեղ է գտնվում) իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել: Ներկայումս իշխանությունները ցանկանում են պարզել, թե քանի դատապարտյալ է փախել:

Տեղական թերթը հաղորդել է, որ զոհվածների գլխատված մարմինները ցած էին նետում բանտի պարսպից: Խռովությունը ծագել է նախօրեին, որը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել միայն հունվարի 2-ին: