Վրաստանի ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 4-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

«Վարորդներին հորդորում ենք երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաեւ ունենալ անվաշղթաներ»,-ասված է հաղորդագրության մեջ։