Քառօրյա պատերազմում ծանր վիրավորված եւ առ այսօր հոսպիտալում գտնվող Ավետիս Զարգարյանն ու Ռոլանդ Սահակյանն Ամանորը տանն են դիմավորել: NEWS.am-ի հետ զրույցում զինծառայողների հարազատները հայտնեցին, որ տղաներն իրենց տանն ավելի լավ են զգում` հարազատներով ու ընկերներով շրջապատված:

Տոներից հետ զինծառայողները կրկին կվերադառնան հոսպիտալ` բուժումը շարունակելու:

Նրանք վիրավորվել էին Թալիշում եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երեւան: Միայն վերջերս է Ավետիսի ու Ռոլանդի վիճակը կայունացել: