Չինաստանի Հենան գավառի հանքահորերից մեկում գազային խառնուրդի պայթյունի հետեւանքով 5 հանքափոր է զոհվել:

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնում է, որ 7 մարդ արգելափակվել է գետնի տակ:

Պայթյունի պահին թունելում 51 մարդ է եղել, որոնցից 39-ին հաջողվել է այնտեղից դուրս գալ: Փրկարարական գործողությունները շարունակվում են: