Միլանի արվարձանում փոխհրաձգության ժամանակ սպանված թունիսցի Անիս Ամրին, ով կասկածվում է Բեռլինի ահաբեկչության իրագործման մեջ, իսլամիստների բջիջի անդամ էր, որը ջիհադականներին անհրաժեշտ ամեն ինչով ապահովել է: Այս մասին հայտնում է գերմանական մամուլը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ամրին ուրիշներին էլ է կոչ արել Գերմանիայի տարածքում համատեղ ահաբեկչական հարձակումներ կատարել, փնտրել է պայթուցիկ սարք պատրաստելու հրահանգներ եւ փորձել է ձեռք բերել խոշոր տրամաչափի հրացան: