Ադրբեջանը Իսլամական ռազմական դաշինք է մտնում, որը մի շարք լրատվամիջոցներ ՆԱՏՕ-ի նմանօրինակ են համարում:

Պակիստանի dunyanews.tv պարբերականը հայտնել է, որ Ադրբեջանի հետ կազմակերպությանն անդամակցելու որոշում են ընդունել Տաջիկստանը եւ Ինդոնեզիան՝ ռազմական դաշինքի անդամ երկրների թիվը հասցնելով 42-ի:

Իսլամական ռազմական դաշինքի ստեղծման գաղափարն առաջին անգամ 2005 թվականին բարձրաձայնել է Մալայզիայի այդ ժամանակվա վարչապետ Մահաթհիր Մոհամմադը: Սակայն գաղափարի փաստացի իրականացնողը Սաուդյան Արաբիան է՝ կապված ԴԱԻՇ-ի դեմ պայքարի անհրաժեշտության հետ: