Կառավարությունում քննարկում են հիմնական միջոցների մաշվածության հաշվարկում փոփոխությունների նախագիծը: Այս մասին նշված է կառավարության 2017 թվականի աշխատանքների ծրագրում: 

«Շահութահարկի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների օրինագծով բիզնեսին առաջարկվում է ինքնուրույն ընտրել հիմնական միջոցների մաշվածության հաշվարկի եղանակը՝ գծային (ըստ տարիների հավասար պահումներով դուրսգրում) կամ նվազող մնացորդի եղանակով (հաշվեկշռային արժեքից տոկոսային դուրսգրում), ըստ ակտիվների հիմնական խմբերի ընդհանրացված մաշվածության:

Ցանկանում են բիզնեսին մաշվածության եղանակը ինքնուրույն ընտրելու հնարավորություն տալ 2016 եւ 2017 թվականների շահութահարկի հաշվետվություններում, մինչեւ 2018-ին ուժի մեջ կմտնի Հարկային օրենսգիրքը:

Նշենք, որ «Շահութահարկի մասին» օրենքի գործող խմբագրմամբ գծային մեթոդով կարելի է նկարագրել մինչեւ 2014 թվականը գնված հիմնական միջոցները, իսկ նվազող մնացորդով՝ դրանից հետո ձեռք բերվածը: Բայց հիմա առաջարկվում է այդ կարգը փոխել, եւ 2016-17 թվականներին հիմնական միջոցների հաշվարկը կատարել երկու միջոցներից ցանկացածով:

Նշենք, որ հին, գծային մեթոդը որոշ դեպքերում ավելի արագ է, հետեւաբար նաեւ ավելի շահավետ (մաշվածությունը որքան արագ է, այնքան արագ է շահութահարկից դուրսգրումը): Գծային մեթոդով այն 3 տարի է կազմում, նվազող մնացորդի 50 տոկոսը: Այս դեպքում 625 հազար դրամից (1300 դոլար) թանկ ցանկացած սարքավորման համար դուրսգրման ժամկետը կլինի 4 եւ ավելի տարի: