Վրաստանի նախագահի փեսա Մանդիա Գոգոչուրին, որը հարձակումից հետո հիվանդանոցում է, ոստիկանությանը պատմել է տեղի ունեցածի մասին: Այս մասին հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ՆԳՆ-ին:

Գոգոչուրին եւ նրա ընկերը՝ Միխաիլ Տատրիշվիլին հունվարի 12-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում հրաձգության ժամանակ հրազենային վիրավորում էին ստացել:

Ներկայումս Վրաստանի ՆԳ նախարարությունը խուսափում է գործի եւ Գոգոչուրիի հարցաքննության մանրամասների մասին հայտնելուց:

Տեղի ունեցածի հետ կապցված դեռեւս ոչ մեկը չի ձերբակալվել: Քրեական գործ է հարուցվել ՔՕ 2 հոդվածով՝ առողջությանը թեթեւ վնասի պատճառում եւ ապօրինի հրազենի ձեռքբերում, պահում եւ կրում: Մեղավորներին  սպառնում է մինչեւ 4 տարվա ազատազրկում:

Բժիշկները նշել են, որ երկու վիրավորների առողջական վիճակը դրական դինամիկա ունի, եւ նրանք ամենայն հավանականությամբ վաղը դուրս կգրվեն: