Հունվարի 14-ին ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որին ներկա էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անուբաղ Համբարյանը:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին ԱՎՎ ստորաբաժանումների կողմից 2016 թ. իրականացված աշխատանքները, մասնավորապես, հանրային ծառայության մատուցման բնագավառում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների եւ սպասարկման որակի բարելավման ուղղությամբ իրականացված գործունեությունը: Անդրադարձ կատարվեց տարվա ընթացքում իրականացված աշխատանքի վերլուծական ցուցանիշներին` դրանք համեմատելով նախորդ տարիների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներին, աշխատակիցների կարգապահությանը, ինչպես եւ հանձնարարականներ տրվեցին առաջիկայում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում 2016 թվականին իրականացված աշխատանքները Անուբաղ Համբարյանը գնահատեց լավ եւ հորդորեց շարունակել աշխատել առավել ուշադիր եւ կազմակերպված, բացառելով նախորդ տարում տեղ գտած թերությունները:
Անուբաղ Համբարյանը անձնակազմին փոխանցեց նաեւ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհակալությունն ու ամանորյա շնորհավորանքների ուղերձը:






























