Մոսկվայում եղանակային վատ պայմանների պատճառով Երեւան-Մոսկվա 2 չվերթ այսօր` հունվարի 15-ին, հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Զվարթնոց» օդանավակայանի կայքից:
Երևանի ժամանակով 12։30-ի դրությամբ Մոսկվայից Երեւան կժամանի 3 չվերթ ուշացումով եւ Երեւանից Մոսկվա կմեկնի 2 չվերթ կրկին ուշացումով։




























