Հունվարի 18-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 132-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա եւ «ՅՈւՄԶ» մակնիշի տրակտորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-21099»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: