Հունվարի 19-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ, որի ընթացքում կազմավորվել է առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբը: Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է  ՀԱԿ լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից:

«Նիստի ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի ընտրությունների հետ առնչվող և ընթացիկ այլ հարցեր»,-ասվում է հաղորդագրությունում: