Հունվարի 20-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող չգործող բենզալցակայանի տարածքում զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տրամաչափի 59 փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփ, եւ «AMMONIT 200գ. KN2LN72» գրառումով պայթուցիկ նյութ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: