Հունվարի 21-ին, ժամը 1.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 10 հասցեում տուն է այրվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1-ի սահմաններում փայտյա վառարանից հրդեհ է բռնկվել 1931 թ. ծնված Շուշանիկ Դ.-ի տանը, ինչի հետեւանքով տունն ամբողջովին այրվել է:

Ժամը 1.32-ին հրդեհը մեկուսացվել է 2 մարտական հաշվարկի ուժերով:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: